չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրդողանը ստացել է հացահատիկի գործարքի մասին ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Էրդողանը ստացել է հացահատիկի գործարքի մասին ՄԱԿ-ի ճանապարհային քարտեզը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ից ստացել է «ճանապարհային քարտեզ» «հացահատիկի գործարքի» վերաբերյալ, որը ենթադրում է համագործակցություն Թուրքիայի հետ ռուսական գյուղմթերքների դիմաց վճարելու հարցում: Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Անկարային առաջարկել է դիտարկել թուրքական բանկերի միջնորդության հնարավորությունը շուկաներ ռուսական գյուղմթերքի մուտքի հետ կապված իրավիճակի կարգավորման հարցում, և նրանք պետք է ստանան համապատասխան երաշխիքներ։

«Գլխավոր քարտուղարը հանդես է եկել ճանապարհային քարտեզի նախաձեռնությամբ («հացահատիկի գործարքը» երկարաձգելու համար), այն ուղարկվել է Ռուսաստան և Ուկրաինա։ Նման նամակ «ճանապարհային քարտեզով» ստացել է պարոն նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան - Tert.am): «Ճանապարհային քարտեզը» ներառում է «հացահատիկի գործարքի» երկարաձգման տարբեր առաջարկներ, այդ թվում՝ Օդեսայի նավահանգստից ռուսական ամոնիակի արտահանումը և Թուրքիայի հետ համագործակցությունը վճարումների (ռուսական գյուղատնտեսական ապրանքների համար) հարցում»,- ասել է Չավուշօղլուն TRT Haber-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: