չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Էրդողանը Սաուդյան Արաբիայում է

Էրդողանը Սաուդյան Արաբիայում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա:

Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:
 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հրավերով ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։

Էրդողանը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում հանդիպել է թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ։

Հանդիպման վերաբերյալ հայտարարություններ անելով՝ նախագահ Էրդողանն ասել է. «Որպես պատմական, մշակութային և մարդկային կապեր ունեցող երկու եղբայրական երկրներ՝ մենք ջանքեր ենք գործադրում մեր միջև բոլոր տեսակի քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերությունները խթանելու և նոր դարաշրջան սկսելու համար»։

  • Կիսվել: