հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էրդողանը Պուտինին տեղեկացրել է նրա հետ հանդիպելու՝ Զելենսկիի մտադրության մասին

Էրդողանը Պուտինին տեղեկացրել է նրա հետ հանդիպելու՝ Զելենսկիի մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել նրա հետ Թուրքիայում հանդիպելու՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մտադրությունը: Այս մասին հայտել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Քալընն ասել է, որ Անկարան կշարունակի աշխատել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Զելենսկին Էրդողանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Պուտինի հետ Անկարայում կամ Ստամբուլում:

 

 

  • Կիսվել: