չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

 Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ  Էրդողանը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է trthaber.com կայքը` հղում անելով Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությանը։

Ինչպես նախարարությունից տեղեկացնում են, Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած խորհրդի նիստը տեղի է ունենալու Բաքվում, դրան մասնակցելու են երկու երկրների կառավարության անդամները:

Խորհրդի նիստիր օրակարգում են թուրք-ադրբեջանական հարաբերություններին ու համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր։

Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:

  • Կիսվել: