երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին

Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում և Իրաքում հակաահաբեկչական պարտավորությունները չկատարելու մեջ:
Թուրքիայի նախագահը բացատրել է Սիրիայի հյուսիսում հատուկ գործողության պատճառները, նաև Ռուսաստանի՝ տարածաշրջանում ահաբեկիչներին ոչնչացնելուց հրաժարվելը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Sabah թերթը։

«Չնայած Ռուսաստանին ուղղված մեր բազմաթիվ նախազգուշացումներին, որը, 2019 թվականի Սոչիի հուշագրի համաձայն, պատասխանատու է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների ոչնչացման համար, Մոսկվան հրաժարվում է կատարել իր պարտականությունը»,- ասել է Էրդողանը:

Նա բացատրել է, որ Թուրքիան չի լռելու և ինքնուրույն միջոցներ կձեռնարկի ահաբեկիչների դեմ։ Նախագահը հաստատել է 12 հարվածը Քոբանիի շրջանում և նշել, որ գործողությունը կշարունակվի։

Թուրք առաջնորդի խոսքերով՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ինքը չի քննարկել այդ գործողությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լավ գիտեն, որ մենք ցանկացած պահի կարող ենք նման գործողություններ իրականացնել այս տարածաշրջանում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ 2019 թվականին Սոչիում իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո կողմերը հուշագիր են ստորագրել, որտեղ Ռուսաստանը պարտավորվել է քրդական զինված կազմավորումները դուրս բերել Սիրիայի թուրքական սահմաններից։

  • Կիսվել: