շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանը խոսել է Սիրիայում սպանված հայ հոգևորականի և քիրստոնյաների մասին

Էրդողանը խոսել է Սիրիայում սպանված հայ հոգևորականի և քիրստոնյաների մասին

Նախօրեին՝ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումից հետո պատասխանել են նաև լրագրողների հարցերին։

Այդ հարցերից մեկը վերաբերվել է Սիրիայի հյուսիսային սահմանում քրիստոնյաների պաշտպանությանը։ 

«Տեղում գտնվող խմբերն ասում են, որ քրիստոնյաների նկատմամբ հարձակումները շատացել են։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ Թուրքիայի կառավարությունը կպաշտպանի նաև քրիստոնյաներին այդ տարածաշրջանում, քանի որ հարձակում եղավ հայ հոգևորականի վրա, ով սպանվեց այս շաբաթ ու «Իսլամական պետությունը» ստանձնեց պատասխանատվությունը»,- հարցրել է լրագրողը։

Էրդողանն էլ պատասխանելով հարցին ասել է, որ իրենք կվերականգնեն Սիրիայի կողմում մնացախ  մարդկանց սրբավայրերը, եկեղեցիները, որ նրանք կարողանան գնալ ու աղոթել կրկին։ Սա են այն ծրագրերը, որ մենք նախատեսում ենք նրանց համար։

«Նրանք ստանում են առողջապահական, մարդասիրական օգնություն՝ հնարավոր ամեն առումով»,-ասել է Էրդողանը։

Համատեղ ասուլիսի ընթացքում նաև, որ անձամբ ամերիկացի պաշտոնակցին՝ Դոնալդ Թրամփին է վերադարձրել նրա նամակները, այդ թվում եւ այն, որով կոչ էր արվում «հիմար չլինել»։

Այդ նամակներում ԱՄՆ նախագահը Էրդողանին կոչ էր արել «զիլ տղա» եւ «հիմար չլինել», ինչպես նաեւ տեղեկացրել էր շուտով նրան զանգահարելու մտադրության մասին։ Թրամփը նաեւ տեղեկացրել էր, որ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) զինված կոալիցիայի հրամանատար Մազլում Աբդին պատրաստակամություն է հայտնել բանակցել Էրդողանի հետ։ 

 

  • Կիսվել: