չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Էրդողանը խորհրդարանից մանդատ է խնդրել՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու նպատակով

Էրդողանը խորհրդարանից մանդատ է խնդրել՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու նպատակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանի հաստատմանն է ուղարկել իր հրամանագրի նախագիծը, որով նախատեսվում է թուրք զինվորականների ուղարկել Ադրբեջան՝ ՛՛համատեղ խաղաղապահական առաքելությանը՛՛ մասնակցելու համար, տեղեկացնում է EADaily-ն:

Ակնկալվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այդ նախագծի հարցը կքննարկի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում նշել էր, թե Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով կենտրոնի մասին, և թուրք զինվորականները մասնակցելու են ՛՛համատեղ խաղաղապահական առաքելությանը՛՛՝ ԼՂ հակամարտության գոտում:

Նշենք նաև, որ, ի պատասխան այդ պնդումների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին ասել էր, որ ԼՂ տարածքում որևէ թուրք խաղաղապահ չի լինելու:  

  • Կիսվել: