չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ. մանրամասներ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ. մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ, գրում է ermenihaber.am-ը:  

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը նշել է, որ առաջիկա շրջանում նախատեսվող քայլերի միջոցով նպատակ ունեն էլ ավելի խորացնել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցությունը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սոմալիում և Եմենում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Եմենում կողմերի մերձեցմանն ուղղված ջանքերում։

Նա նշել է, որ Գազայում մարդասիրական իրավիճակը ձմեռային շրջանի մեկնարկով ավելի է ծանրացել՝ պնդելով, որ Թուրքիան շարունակում է աշխատել մշտական հրադադարի հաստատման և Գազայի վերականգնման ուղղությամբ։

 

  • Կիսվել: