հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանը հավաքում է 51,4, Քըլըչդարօղլուն՝ 48,6 տոկոս ձայն. Optimar

Էրդողանը հավաքում է 51,4, Քըլըչդարօղլուն՝ 48,6 տոկոս ձայն. Optimar

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 51,4 տոկոսը, նրա մրցակիցը՝ ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 48,6, վկայում է Optimar հետազոտական կենտրոնի նախընտրական հարցումը, որը ներկայացրել է Hürriyet թերթը։

Հարցումն անցկացվել է 3 005 մարդու շրջանում ապրիլի 25-28-ին։

«Երկու թեկնածուները վերջին տասն օրում վերելքի մեջ են։ Էրդողանը հաղթահարել է անկումը երկրաշարժից հետո եւ արդեն երկու շաբաթ վերելքի մեջ է։ Քըլըչդարօղլուն երկրորդ թեկնածուն է, որն ավելացրել է ձայների թիվը։ Optimar-ի «Երկու թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեք նախագահական ընտրություններում» հարցին հարցվողների 51,4 տոկոսոը պատասխանել է՝ Էրդողանի, իսկ 48,6 տոկոսը՝ Քըլըչդարօղլուի։ Այպսիսով, Էրդողանն, ըստ երեւույթին, մոտեցել է այն արդյունքին, որով հաղթել է 2018թ ընտրություններում»,- գրել է պարբերականը։

Չորս թեկնածուների մասին հարցի վերաբերյալ արդյունքներն այսպիսին են. Էրդողան՝ 48,6, Քըլըչդարօղլու՝ 44,1, Մուհարեմ Ինջե՝ 4,3, Սինան Օղան՝ 3 տոկոս։

Թերթը նշել է, որ ընտրությունների վերաբերյալ կանխատեսումները վկայում են այն մասին, որ լինելու է երկրորդ փուլ։

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։

  • Կիսվել: