չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էրդողանը համաձայնել է ապահովել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը. Ստոլտենբերգ

Էրդողանը համաձայնել է ապահովել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը. Ստոլտենբերգ

Ուրախ եմ հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ փոխանցել Ազգային մեծ ժողով և ապահովել վավերացումը: Այս մասին իր թվիթերայն էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Թուրքիայի նախագահի և Շվեդիայի վարչապետի հետ հանդիպումը:

՛՛Սա պատմական քայլ է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին դարձնում է առավել ուժեղ և անվտանգ՛՛,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիլնյուսում վաղը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:

 

  • Կիսվել: