երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին

Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Սաիթ Էրդալ Դինչերին երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, հայտնում է TELE1-ը՝ հղում անելով նախագահի հրամանագրին։

Բացի այդ, գործակալությունը երկար ժամանակ չի հրապարակում միգրացիայի և մահացության վիճակագրությունը, հաղորդում է հեռուստաալիքը։

Դինչերը զբաղեցրել է իր պաշտոնը 2021 թվականի մարտին։

Գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը հասել է 36,1 տոկոսի, ինչը ռեկորդային է վերջին 19 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, գործազրկության մակարդակը, ըստ 2021 թվականի նոյեմբերի վերջի տվյալների, մնացել է սեզոնային ճշգրտված 11,2% մակարդակում։

  • Կիսվել: