երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը եւ Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի մասին

Էրդողանը եւ Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որ ՌԴ նախագահը կայցելի հանրապետություն։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի գրասենյակը՝ նրանց միջեւ կայացած հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Խոսակցության ընթացքում ղեկավարները պայմանավորվել են Թուրքիա Պուտինի կատարելիք այցի մասին»,- նշվել է հաղորդագրությունում։

Այցի ամսաթիվը նշված չէ։

Պուտինը եւ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հացահատիկի գործարքը, ավելացրել են գրասենյակում։

  • Կիսվել: