շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած պայթյունների հետևանքով բազմաթիվ զոհերի և վիրավորների կապակցությամբ, հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի նախագահը սոցցանցերում համապատասխան հրապարակում է տարածել։

«Մենք խորապես վշտացած ենք Իրանի Քերման նահանգում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունների պատճառով։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվածներին մաղթում եմ Բարձրյալի ողորմածությունը, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին»,- ասվում է ուղերձում։

Վերջին տվյալներով, Իրանում Ղասեմ Սուլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը։

  • Կիսվել: