երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էրդողանը ԱՄԷ-ում մասնակցելու է կազմակերպվելիք կլիմայի գործողությունների գագաթնաժողովին

Էրդողանը ԱՄԷ-ում մասնակցելու է կազմակերպվելիք կլիմայի գործողությունների գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արաբական միացյալ նահանգներ (ԱՄԷ)՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք կլիմայի գործողությունների գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նրան Դուբայի միջազգային օդանավակայանում դիմավորել են ԱՄԷ-ի փոխնախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ-Նահյանը, Աբու-Դաբիում Թուրքիայի դեսպան Թուգայ Թունչերը, Դուբայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Օնուր Շայլանը և այլք։

Նշենք, որ Էրդողանն ԱՄԷ է մեկնել կնոջ՝ Էմինե Էրդողանի, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարար Մեհմեդ Օզհասեքի, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուի, նախագահականի հանրային կապերի վարչության նախարար Ֆահրեթթին Ալթունի և նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի ուղեկցությամբ:

  • Կիսվել: