չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլահիյանին: Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Աբդուլյահիանին ավելի վաղ հանդիպում էր անցկացրել Չավուշողլուի հետ, որի ավարտին կողմերը հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով, գրում է Ermenihaber.am-ը։

  • Կիսվել: