չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Էրդողանն ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ

Էրդողանն ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանին և հայ համայնքի անդամներին։ Այն հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում:

«Եվս մեկ անգամ հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին։ Մարդկության պարտքն է կիսել այս ընդհանուր ցավը՝ առանց կրոնական, էթնիկ կամ մշակութային խտրականության», – ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է։ Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ «ցավը մեծացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած մինչև հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ»։

Էրդողանը նշել է, որ այդ նպատակով Թուրքիան դրական գործընթաց է սկսել հարևան Հայաստանի հետ։ Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիներն աջակցում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Էրդողանը իր խոսքը եզրափակելով՝ նշել է, որ հայերը մահացել են Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ընդհանուր ողբերգություն։

 

  • Կիսվել: