կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը:

Զելենսկին այս առնչությամբ իր տեսաուղերձում, մասնավորապես, նշել է. ՛՛Բանտարկյալների և բոլոր նրանց վերադարձը, ում նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում օկուպացված տարածքում, մասնավորապես Ղրիմում։ Թուրքիայի միջնորդությունը շատ կարևոր է, որպեսզի բոլորը՝ մեծահասակները և երեխաները, զինվորներն ու քաղաքացիական անձինք, ազատ արձակվեն՛՛:

Նա հավելել է, որ քննարկվել է ՛՛խաղաղության բանաձևի՛՛ վրա աշխատանքը, այդ թվում՝ խորհրդատվական մակարդակով նոր հանդիպում, որը տեղի կունենա հունվարին Դավոսում։

Իր հերթին Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է արյունահեղությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու Թուրքիայի ինտենսիվ ջանքերը։ 

՛՛Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և ընդունել խաղաղ բանակցությունները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար՛՛,-ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: