ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:

Նշվում է, որ զրույցի ընթացքում էրդողանն իր երախտագիտությունն է հայտնել Զելենսկիին՝ ուկրաինական գյուղմթերքի արտահանման գործարքի երկարաձգման շուրջ բանակցությունների ընթացքում ցուցաբերած կառուցողական մոտեցման համար։

Հիշատակելով հացահատիկի գործարքի և գերիների փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքում առկա փոխըմբռնումը՝ Էրդողանն ընդգծել է. ՛՛Այդ փոխըմբռնումը բանակցային ողջ գործընթացի, մասնավորաբար, հրադադարի կնքման վրա տարածելը կբխի բոլոր կողմերի շահերից՛՛:

 

  • Կիսվել: