ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանն ու Թրամփը քննարկել են իրավիճակը Իդլիբում

Էրդողանն ու Թրամփը քննարկել են իրավիճակը Իդլիբում

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են սիրիական Իդլիբում տիրող իրավիճակն ու Լիբիայի ճգնաժամը, հայտնել են Էրդողանի վարչակազմից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թուրքական վարչակազմի հաղորդագրության մեջ ասված է. «Այսօր մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ: Կողմերը զրույցի ընթացքում համաձայնություն են հայտնել, որ սիրիական զորքերի գրոհներն Իդլիբ նահանգում անթույլատրելի են, և կարծիք են փոխանակել առ այն, թե ինչպես պետք է վերջ դրվի այդ ճգնաժամին: Կողմերն ընդգծել են նաև Լիբիայում կայունության ապահովման կարևորությունը»:

Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են կրկին բանակցություններ սկսել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելու շուրջ:

  • Կիսվել: