շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներից հետո Գազայի հատվածում տիրող աղետալի իրավիճակը, պաղեստինցիներին տրամադրվելիք մարդասիրական օգնության, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերը:

Նախագահները նաև մտքեր են փոխանակել Թուրքիայում կազմակերպվելիք Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախապատրաստական աշխատանքների և օրակարգի վերաբերյալ։

  • Կիսվել: