կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էրդողանն ու Պուտինը կքննարկեն դեպի Աֆրիկա հացահատիկի մատակարարման հարցը

Էրդողանն ու Պուտինը կքննարկեն դեպի Աֆրիկա հացահատիկի մատակարարման հարցը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա բանակցություններում կքննարկեն թուրքական պետության միջոցով, Կատարի մասնակցությամբ ռուսական հացահատիկի մատակարարման տարբերակը դեպի Աֆրիկա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Քաթարի ֆինանսական աջակցությամբ Թուրքիայի տարածքով Աֆրիկայի կարիքավոր երկրներ Ռուսաստանից հացահատիկի մատակարարման սցենարը կլինի նախագահներ Էրդողանի և Պուտինի օրակարգում։ Նման հնարավորության մանրակրկիտ դիտարկումն անհրաժեշտ է, որից հետո այս նախաձեռնության շրջանակներում կարող է ցանկացած կոնկրետ որոշում կայացվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ դեպի աֆրիկյան վեց երկրներ ռուսական հացահատիկի անվճար առաքման գործնական աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչ այս՝ հայտնի էր դարձել, որ մոտ ապագայում կարող է սկսվել ռուսական հացահատիկի մատակարարումը դեպի Թուրքիա։ Բանակցություններին մասնակցող աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայում ռուսական հացահատիկի վերամշակման նախագծի պարամետրերը՝ կարիքավոր երկրներ առաքելու համար, գրեթե պատրաստ են, իսկ արագ մատակարարումները՝ իրական։
Ավելի վաղ Ֆրանսիայում նշել էին, որ Ռուսաստանը կգերիշխի հացահատիկի շուկայում՝ նույնիսկ խնդիրների առկայության պարագայում։

 

  • Կիսվել: