ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել առցանց ձևաչափով:

«Մենք շատ լավ զրույց ունեցանք իմ ֆրանսիացի գործընկեր Մակրոնի հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային և միջազգային խնդիրները», - ասել է նա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են լուրջ ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովելու համար ներդրվող ջանքերում:

Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «համագործակցության լուրջ ներուժ» ունեն:

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են համատեղ քայլեր ձեռնարկել երկու երկրների և նրանց քաղաքացիների անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում:

  • Կիսվել: