հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Էրդողանն ու Բայդենը կհանդիպեն

Էրդողանն ու Բայդենը կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայանալիք` G20-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-31-ը:

Նշվում է, որ Էրդողանը վերջերս հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններն անառողջ են՝ հավելելով, որ երկու երկրներն էլ պետք է ՛՛գլուխ հանեն՛՛ Անկարայի կողմից ռուսական С-400 պաշտպանական համակարգեր գնելու հետ կապված հարցերից:

Էրդողանն ասել է, որ ինքն ու Բայդենը համատեղ աշխատանքը ՛՛ճիշտ չեն սկսել՛՛, նա նաև հավելել է. ՛՛Երկու երկրներն էլ պետք է միասին աշխատեն որպես բարեկամներ, սակայն ներկայիս ուղղությունը որևէ լավ բան չի խոստանում՛՛:

  • Կիսվել: