ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանն և Բայդենը կհանդիպեն․ Թուրքիայի ԱԳ նախարար

Էրդողանն և Բայդենը կհանդիպեն․ Թուրքիայի ԱԳ նախարար

Անկարան և Վաշինգտոնը ծրագրում են մոտ ապագայում կազմակերպել երկրների ղեկավարների անձնական հանդիպում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այսօր նախարարների հանդիպում է տեղի ունեցել: Նախատեսվում է նաև հանդիպում երկու երկրների ղեկավարների մակարդակով, որը նախատեսված է երկկողմ հարաբերություններում ծագած հարցերի քննարկման համար»,- ասել է Չավուշօղլուն։

Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման շուրջ Անկարայի ու Վաշինգտոնի բանակցությունները «դրական են ընթանում»։

 

  • Կիսվել: