չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրդողանն Աքքույու ատոմակայանի բացմանը կմասնակցի տեսակապով

Էրդողանն Աքքույու ատոմակայանի բացմանը կմասնակցի տեսակապով

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հաստատել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապով մասնակցելու է Աքքույու ատոմակայանի միջոցառումներին, հինգշաբթի օրը նախատեսված հանրահավաքը նույնպես հետաձգվել է։

«Նախագահը առցանց կմասնակցի Akkuyu ատոմակայանում կայանալիք արարողությանը», – մեջբերում է IHA-ն կուսակցության օգնական Էրքան Կանդեմիրի խոսքերը։ «Մերսինի հանրահավաքը հետաձգվել է անորոշ ժամկետով»,- ասել է Կանդեմիրը։

Հանրահավաքը նախատեսված էր ժամը 15.00-ին Մերսինում, քաղաքում պաստառներ են փակցվել։

  • Կիսվել: