ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Էրդողանն աջակցություն է հայտնել Սիրիային

Էրդողանն աջակցություն է հայտնել Սիրիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։ Հանդիպումը կայացել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում, գրում է ermenihaber.am-ը: 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտնել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին ունի պատմական նշանակություն։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային։ Ըստ նրա՝ աշխատանքներ են տարվում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը նաև կարևորել է Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը և նշել, որ իրենք քայլեր են ձեռնարկում Սիրիայում տարբեր տարրերին միավորելու համար։

 

  • Կիսվել: