ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանի ու Ստոլտենբերգի հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 1.5 ժամ

Էրդողանի ու Ստոլտենբերգի հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 1.5 ժամ

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է մոտ 1․5 ժամ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը, ազգային պաշտպանության նոր նախարարը, Էրդողանի մամուլի քարտուղարը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների հիմնական թեման լինելու է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը:

Նշվում է նաև, որ Էրդողանի հետ բանակցություններից հետո Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցելու ՆԱՏՕ-ին։

  • Կիսվել: