շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանի պնդմամբ՝ «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»

Էրդողանի պնդմամբ՝ «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 8-ին Անկարայում անցկացված «Դիվանագետների 14-րդ կոնֆերանս»-ի ընթացքում անդրադարձել է Իրաքի տարածում իրականացվող ռազմական օպերացիաներին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացվող օպերացիաները շարունակական բնույթ են կրելու:

Բացի այդ, Էրդողանն նշել է, որ այդ գործողությունները իբր համաձայնեցված են իրաքյան իշանությունների հետ:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Թուրքիայում գտնվող փախստականների մասին և նշել, որ իրենց հայրենիք ետ վերադարձնելու գործընթացն արագացվելու է:

Էրդողանը ելույթի ընացքում անդրադարձ է կատարել Հարավային կովկասում տիրող իրավիճակին ևս:

Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, նա նշել է, որ  այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության  կարևոր հնարավորություն է ստեղծվել»:

  • Կիսվել: