Էրդողանի փեսա Բայրաքթարն այցելել է Շուշի
Թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն այցելել է արցախյան Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Բայրաքթարը Շուշիում այցելել է Ջըդրդուզ կոչվող վայր, հայտնում է ԱՊԱ-ն։
Նշենք, որ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Մինչդեռ «Բայկար» ընկերության արտադրած «Բայրաքթար» անօդաչու սարքերը լայնորեն կիրառվել են արցախյան 44-օրյա պատերազմում: