ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրդողանի 85,6 մլն դոլար արժողությամբ ամառային պալատի նախագիծը քննադատությունների ալիք է բարձրացրել

Էրդողանի 85,6 մլն դոլար արժողությամբ ամառային պալատի նախագիծը քննադատությունների ալիք է բարձրացրել

Թուրքիայի հարավարևմտյան Մարմարիս քաղաքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կառուցվող ամառային պալատը կարժենա 640 միլիոն լիրա (85,6 միլիոն դոլար), գրում է թուրքական Ahval-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միլիոնավոր լիրաներ արդեն իսկ ծախսվել են 300 սենյականոց շինության վրա, և ևս 20 մլն լիրա կհատկացվի 2021 թվականին։
 
Ըստ հաղորդման՝ այդ կառույցի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 65 000 քառակուսի մետր հողատարածք, որի վրա կտեղակայվեն մի քանի փոքր պալատներ՝ լողավազաններով և երեք ուղղաթիռների համար նախատեսված հրապարակներով։
 
Նշվում է նաև, որ Էրդողանի գլխավոր նախագահական պալատը կառուցվել է 615 մլն դոլարով։
 
Երրորդ նախագահական պալատը կառուցվում է Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Ախլաթ քաղաքում։

  • Կիսվել: