չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երբեմն հիշեցնում եմ Լավրովին, որ նա պաշտպանության նախարար չէ. Պուտին

Երբեմն հիշեցնում եմ Լավրովին, որ նա պաշտպանության նախարար չէ. Պուտին

Մեծ գաղտնիք չէ, որ մեր դիվանագիտական գերատեսչությունը զբաղեցնում է շատ ակտիվ, հարձակողական դիրք: Երբեմն ես անգամ ստիպված եմ լինում հիշեցնել (Սերգեյ Լավրովին), որ նա պաշտպանության նախարար չէ, այլ արտաքին գործերի նախարար է:

Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝  «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ հայրենական դիվանագիտական ծառայության ներուժն աշխատում է շատ գրագետ, Ռուսաստանի ազգային շահերից ելնելով,

«Մեր դիվանագիտական ծառայության հսկայական մասնագիտական ներուժը, իհարկե, այսօր իրացվում է եւ աշխատում, անշուշտ, շատ գրագետ՝ ելնելով երկրի ազգային շահերից»,-հավելել է նախագահը:

  • Կիսվել: