ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եռակողմ համաձայնություն Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ նոր տարանցիկ ճանապարհ գործարկելու վերաբերյալ

Եռակողմ համաձայնություն Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև՝ նոր տարանցիկ ճանապարհ գործարկելու վերաբերյալ

Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կայացել է եռակողմ համաձայնություն' Պարսից Ծոցը Սև ծովին միացնելու համար նոր տարանցիկ ճանապարհ գործարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհային տրանսպորտի կազմակերպության տարանցման ու միջազգային տրանսպորտի բաժնի գլխավոր տնօրենը, գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, նշելով որ նոր տարանցային ճանապարհի գործարկումը կարող է Պարսից ծոցը միացնել Սև ծովին, Ջավադ Հեդայաթին ասել է. <Համաձայնության հիմնական կողմերը Իրանն ու Վրաստանն են, քանի որ Իրանը Պարսից ծոցի միջոցով միացած է ազատ ջրերին և Վրաստանն էլ Սև ծովի արևելյան հատվածում ունի երկու կարևոր առևտրական նավահանգիստ>:

Հեդայաթին հավելել է.«Ըստ Ադրբեջանի ու Վրաստանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հետ կայացած համաձայնության, նախատեսվել է, որ ցանկացած երկրից մեկական նավ Իրանից արտահանվող ապրանքները հասցնի նպատակակետին»:

Հեդայաթին նշել է, որ Իրանի հյուսիսային շրջանի Աստարայից, իրանական տարանցիկ ապրանքները մուտք կգործեն Ադրբեջան և Վրաստանի նավահանգիստների ու Սև ծովի միջոցով կտեղափոխվեն Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ:

Նա հստակեցրել է.«Նոր տարանցիկ ճանապարհը կարող է Ասիայի արևելյան ու հարավային երկրների համար մեծ օգուտներ ունենալ և նրանց միացնել Արևելյան Եվրոպային»:

  • Կիսվել: