Եմենը նոր վարչապետ ունի
Հիմնականում արևմտյան երկրների կողմից ճանաչված Եմենի կառավարությունը մայիսի 3-ին ֆինանսների նախարար Սալեմ բին Բուրեյքին նշանակել է նոր վարչապետ՝ այն բանից հետո, երբ նրա նախորդը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ չի կարող լիարժեք կատարել իր լիազորությունները, տեղեկացնում է AFP-ն։
Նշվում է, որ Ալիմին բին Բուրեյքին վարչապետ է նշանակել Saba պաշտոնական լրատվական գործակալության հրապարակած որոշմամբ։
Ինչպես ւիր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ-ում տեղակայված Basha Report Risk Advisory խորհրդատվական ընկերության վերլուծաբան Մոհամմեդ Ալբաշան՝ բին Բուրեյքը համարվում է ոչ կոնֆլիկտային անձնավորություն, «ինչը կտրուկ հակադրվում է նրա նախորդին, որի հետ վիճել էին կառավարության կազմի մեծ մասը և նույնիսկ՝ նախագահը»։
Այն բանից հետո, երբ Եմենի հութիները 2014 թվականին գրավեցին մայրաքաղաք Սանան, Եմենի կառավարությունը տեղափոխվեց երկրի հարավում գտնվող Ադեն։
Փոփոխությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Եմենի մեծ մասը վերահսկող հութիները հրթիռակոծում են Իսրայելը և առանցքային ջրային ուղիներում նավագնացությունը, ինչը, ըստ նրանց, Գազայի պատերազմի կապակցությամբ պաղեստինցիների հետ համերաշխության դրսևորում է։