երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԵՄ ընդլայնման գործընթացը պետք է վերսկսվի. Կոշտա

ԵՄ ընդլայնման գործընթացը պետք է վերսկսվի. Կոշտա

Եվրամիության ընդլայնումը դեպի Արևմտյան Բալկաններ կրկին Բրյուսելի համար առաջնահերթություն է դարձել, Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Երեքշաբթի նա սկսում է տարածաշրջանային այցելությունը։ Եվրոպական խորհրդի նախագահը համոզմունք է հայտնել, որ Եվրամիության ընդլայնման գործընթացը պետք է վերագործարկվի:

Միաժամանակ, Կոշտան հաստատել է թեկնածու երկրների համար հիմնական պահանջը՝ նրանք բոլորը պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումներ` ԵՄ քաղաքական և անվտանգության չափանիշներին համապատասխանեցնելու համար։

Եվրոպական խորհրդի նախագահի տարածաշրջան այցը կսկսվի Սերբիայից, որն արդեն մի քանի ամիս է քաղաքական ճգնաժամի մեջ է և կավարտվի Ալբանիայով, որտեղ մայիսի 16-ին Կոշտան կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին:

  • Կիսվել: