շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
ԵՄ-ը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից երեք միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

ԵՄ-ը ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից երեք միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Եվրամիությունը երեք միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային՝ որպես Յոթի խմբի կողմից վարկային տրանշ ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հաստատել է ԵՄ-ից միջոցների փոխանցումը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսում է Ուկրաինային 50 մլրդ դոլար հատկացնել, որից 20 դոլարը պետք է տրամադրի Եվրամիությունը։

Շմիհալը հավելել է, որ միջոցներն ուղղվելու են երկրի «առաջնահերթ բյուջետային ծախսերին»։

  • Կիսվել: