ԵՄ-ը հաստատել է Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը
Եվրամիության առաջնորդները 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային ֆինանսավորման մեխանիզմի շուրջ, մասնավորապես՝ այն հարցում, թե Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվներից այն կհատկացվի՞, թե՞ ոչ, տեղեկացնում է Reuters-ը:
Սակայն, միևնույն ժամանակ, ԵՄ-ը հաստատել է Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը՝ Եվրամիության բյուջեով ապահովված վարկի ձևով։
Այս առնչությամբ ԵՄ գագաթնաժողովի նախագահ Անտոնիու Կոշտան սոցցանցի իր էջում գրել է. «Հաստատվել է Ուկրաինային 90 մլրդ եվրոյի աջակցության տրամադրումը 2026–2027 թվականների համար»:
Նա, սակայն, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։


