երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
ԵՄ-ը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

ԵՄ-ը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Այսօր Եվրամիության խորհուրդը Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծելու պատժամիջոցները շրջանցելու խնդիրը, հայտնում է խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ու առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են նպաստել բելառուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը:

Հաղորդվում է նաև, որ սահմանափակումները նախատեսում են Բելառուսից Եվրամիության երկրներ ոսկու, ալմաստի, ածխի, հում նավթի ներմուծման արգել:

  • Կիսվել: