կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵՄ վերսալյան գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու հարցը. Reuters

ԵՄ վերսալյան գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու հարցը. Reuters

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի, գազի և ածխի գնումներից, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին ասված է Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։

Փաստաթղթից հատվածներ է մեջբերում Reuters-ը. «Աճող անկայունության, ռազմավարական մրցակցության և անվտանգության սպառնալիքներին ընդառաջ մենք որոշել ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար և ձեռնարկել հետագա վճռական քայլեր՝ ամրապնդելու մեր եվրոպական ինքնիշխանությունը, նվազեցնելու մեր կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից և մշակելու մինչև 2030 թվականն աճի և ներդրումների նոր մոդել», – ասվում է արդյունքներն ամփոփող  փաստաթղթի նախագծում։

Գործակալությունը նշում է, որ ԵՄ առաջնորդները միասնական ժամկետ չեն սահմանի ռուսական էներգակիրներից հրաժարվելու համար, քանի որ եվրոպական տարբեր երկրների համար դրանցից կախվածության աստիճանը մեծապես տարբերվում է։

Բացի այդ, Reuters-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, քիչ հավանական է համարում, որ գագաթնաժողովից հետո Ուկրաինային ԵՄ արագացված մուտքի հնարավորություն կտրվի։ «ԵՄ երկրների առաջնորդները դժվար թե Ուկրաինային առաջարկեն թեկնածուի կարգավիճակ, ավելի հավանական է, որ համագործակցությունը զարգացնեն ասոցացման համաձայնագրի շրջանակներում», – մեջբերում է գործակալությունը եվրոպացի պաշտոնյաներից մեկի խոսքերը։

  • Կիսվել: