շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին. Մերկել

ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին. Մերկել

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մշակվում են ԵՄ-ում, հասանելի կլինեն ամբողջ աշխարհին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է ria.ru-ն։

Ինչպես հաղորդվում է՝ մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով տեղի կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակման համար գումար տրամադրած դոնոր երկրների խորհրդաժողովը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով․ Գերմանիայի կանցլերը նույնպես մասնակցում է խորհրդաժաղովին:

Մեիրկելն ասել է, որ քննարկվելու է, թե «ինչպես են մշակելու պատվաստանյութեր, դեղամիջոցներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ աշխարհին»: ||նա նաև նշել է, որ Գերմանիան «իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը»:

Ըստ Մերկելի՝ պատվաստանյութի մշակման համար նախկինի պես պակասում է մոտ ութ միլիարդ եվրո: Գերմանիան «զգալի ֆինանսական ներդրում կունենա» այդ աշխատանքում, ընդգծել է նա: Կանցլերը ողջունել է այն փաստը, որ այս գործունեության մեջ իրենց մասնակցությունն ունեն ոչ միայն կառավարական կառույցները, այլև մասնավոր հիմնադրամները, պատվաստանյութերի և դեղորայքի արտադրողները։

Նա նշել է. «Գերմանիան մտադիր է սերտորեն համագործակցել ԱՀԿ-ի հետ, որն իր կարևոր դերակատարումն ունի այս հարցում»:

  • Կիսվել: