Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները․ ԿԸՀ նախագահ
Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նա նշել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
Անվավեր են ճանաչվել նաև Սյունիքում գտնվող 35/65 ընտրական տեղամասի արդյունքները:
Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նյութերն ուղարկվել են դատախազություն։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին, թեև նախնական արդյունքները հայտարարվել են, սակայն վերահաշվարկ է ընթանում, որից հետո կհայտարարվեն վերջնական արդյունքները։



