կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի ռուսական 55 ընկերության և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ. Bloomberg

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի ռուսական 55 ընկերության և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ. Bloomberg

Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում Եվրամիությունն առաջարկում է սահմանափակումներ կիրառել շուրջ 55 ընկերությունների և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ՝ հայտնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ պաժամիջոցներն ուղղված են լինելու զենքի արտադրությամբ զբաղվող անհատների և ընկերությունների դեմ, որոնք արտադրում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ռուսական ռազմական ընկերությունների կողմից սպառազինությունների ստեղծման համար:

Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել նաև բեռնափոխադրող ընկերությունների դեմ, որոնք ապահովում են Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինամթերքի տեղափոխումը:

Պատժամիջոցների այս փաթեթը կլինի 13-րդը Ռուսաստանի ռազմական գործոության մեկնարկից հետո:

  • Կիսվել: