ԵՄ ներկայացուցիչները չեն աշխատել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի շուրջ. Կալաս
ԵՄ ոչ մի ներկայացուցիչ չի աշխատել ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ծրագրի վրա։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
«Ոչ ոք չի հայտնել, որ մասնակցել է այս ծրագրին»,-նշել է նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ստացել է ամերիկյան կողմի մշակած խաղաղության ծրագրի նախագիծը և այն կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։


