ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԵՄ-ն Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը

ԵՄ-ն Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, պետք է կատարեն իրենց պարտավորությունները պայմանագրի շրջանակում: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մամուլի խոսնակ Անիտա Հիփերը։

Երբ լրագրողները խոսնակին հարցրել են ԵՄ անդամ պետությունների՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը ստորագրողների արձագանքի մասին՝ Ռուսաստանի կողմից միջուկային թևավոր հրթիռի, միջուկային էներգետիկ կայանքով ստորջրյա սարքի փորձարկումներին և Միացյալ Նահանգների կողմից միջուկային փորձարկումները վերսկսելու ծրագրերին, նա, մասնավորապես, նշել է. «Մենք կոչ ենք անում միջազգային պայմանագրերի բոլոր կողմերին՝ կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը»։

  • Կիսվել: