երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԵՄ-ն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Եվրոպական խորհրդի ղեկավար

ԵՄ-ն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Եվրոպական խորհրդի ղեկավար

Եվրամիությունը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ Ուկրաինայի հակամարտության պատճառով։

 ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
 
Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն բաց է պահում Մոսկվայի հետ կապի բոլոր ուղիները։
 
«Եվրամիությունը միանշանակ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ»,- շեշտել է Միշելը:
Ընդ որում, նրա խոսքով՝ ԵՄ-ն «բոլոր մակարդակներում» աջակցում է բարեկամ Ուկրաինային:
 
«Չնայած հայտնի ողբերգական իրավիճակին՝ մենք բաց ենք պահում կապի բոլոր ուղիները Ռուսաստանի հետ»,- հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

  • Կիսվել: