հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն է մշակում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն է մշակում

ԵՄ-ն սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քսաներորդ փաթեթի ուղղությամբ, որտեղ ներառված է նաև Բելառուսը: Այս մասին Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիս Ալբուկերկեն։

Նա, մասնավորապես, նշել է. «Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք պայքարել շրջանցող միջոցառումների դեմ։ Գիտեք, նույնիսկ երբ պատժամիջոցները հաստատվում են, կան երրորդ երկրներ, որոնք նպաստում են դրանց շրջանցմանը։ Սա մեր շարունակական աշխատանքի մի մասն է՝ գտնել ուղիներ, համագործակցել երրորդ երկրների հետ՝ դա կանխելու համար, և վերահսկել այդ գործընթացը, քանի որ խախտումն աջակցողներից շատերը կներառվեն ապագա պատժամիջոցների փաթեթներում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել էր հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի հաստատման մասին։ Այն ներառում է միջոցներ ռուսական բանկերի, կրիպտոարժույթների բորսաների և Հնդկաստանի ու Չինաստանի ընկերությունների դեմ։

 

  • Կիսվել: