ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ-ն քննարկում է ՌԴ քաղաքացիներին Շենգեն վիզայի տրամադրումը դադարեցնելու հարցը

ԵՄ-ն քննարկում է ՌԴ քաղաքացիներին Շենգեն վիզայի տրամադրումը դադարեցնելու հարցը

 Եվրոպական Միությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի բովանդակությունը, այդ թվում` ռուսաստանցիներին Շենգեն վիզաների տրամադրումը դադարեցնելու հարցը։ Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
 
«Այժմ ԵՄ-ում մենք քննարկման փուլում ենք, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ինչ պետք է պարունակի այն», - ասել է Հեբեշտրայտը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անձամբ աջակցում է առաջարկություններին, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ այս հարցում միասնական դիրքորոշում դեռ չկա։
 
 

  • Կիսվել: