երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար աջակցություն կտրամադրի ուկրաինացիներին

ԵՄ-ն քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար աջակցություն կտրամադրի ուկրաինացիներին

 Եվրամիությունը պարտավորվում Է ընդունել ուկրաինացի փախստականներին ՌԴ-ի ռազմական գործողության ֆոնին եւ քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար աջակցություն տրամադրել ուկրաինացիներին: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ Ժեշուվի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում:

«Անշուշտ, ներկայիս իրադրությունը չափազանց հիվանդագին Է, բարդ ուկրաինացիների համար, եւ մենք ինչպես երբեք պետք Է լինենք ուկրաինացիների հետ միասին:
 
Մենք պետք Է ողջունենք նրանց, մենք նրանց կընդունեք, մենք կապահովենք ուկրաինացի ժողովրդի արժանապատվությունը, եւ մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի աջակցություն ցույց տանք Ուկրաինային՝ քաղաքական, ֆինանսական եւ հումանիտար:
 
Դա մեր քաղաքական եւ բարոյական պարտքն Է»,- հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավարը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել Է Ուկրաինայից փախստականների ընդունման համար պաշտպանության հատուկ մեխանիզմի ակտիվացման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: