հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Մոլդովայում ապակայունացում ստեղծողների հանդեպ․ Բորել

ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Մոլդովայում ապակայունացում ստեղծողների հանդեպ․ Բորել

Եվրամիությունն ընդունել է սահմանափակող միջոցների նոր շրջանակ, որը հնարավորություն է տալիս Միությանը պատժամիջոցներ կիրառել Մոլդովայում ապակայունացում ստեղծելու փորձերի դեմ։ Այս կապակցությամբ հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Նրա խոսքով, նոր սահմանափակումներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր կմիջամտեն Մոլդովայի ժողովրդավարական գործընթացներին, այդ թվում՝ ընտրությունների անցկացմանը։

Բորելի խոսքով՝ Մոլդովան այն երկրներից է, որն ամենաշատն է տուժել Ուկրաինա Ռուսաստանի անօրինական ներխուժման հետեւանքներից։

«Մենք ականատես ենք, թե ինչպես են նրանք փորձում ապակայունացնել Մոլդովային։ Սա կարևոր քաղաքական ազդանշան է Եվրամիության կողմից Մոլդովային աջակցության համար այսօրվա դժվարին համատեքստում»,- ասել է Ջոզեֆ Բորելը։

Մոլդովան նախկինում կոչ էր արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել, որոնք պետք է ուղղված լինեին այն քաղաքական գործիչների և օլիգարխների դեմ, ովքեր օգնում են Ռուսաստանին երկրում անկարգություններ ստեղծել։

  • Կիսվել: