հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԵՄ-ն որոշ բացառություններով արգելել է բազմակի մուտքի Շենգենյան վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

ԵՄ-ն որոշ բացառություններով արգելել է բազմակի մուտքի Շենգենյան վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

Եվրոպական հանձնաժողովն արգելել է բազմակի մուտքի Շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ բացառություն է արվել միայն Շենգենյան երկրներում բնակվող՝ Ռուսաստանի քաղաքացիների մերձավոր ազգականների և տրանսպորտային ոլորտի աշխատողների՝ նավաստիների, բեռնատարների և ավտոբուսների վարորդների համար:

Նշվում է նաև, որ հիմնավոր փաստերի դեպքերում բազմակի մուտքի վիզաներ կարող են տրամադրվել նաև անկախ լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին և այլախոհներին:

Եվրահանձնաժողովը սա հիմնավորել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմով, կիբերսպառնալիքներով և ռուսաստանցիների կողմից վիզաների կանոնների հետևողական խախտումներով։

 
 

  • Կիսվել: