երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն մտադիր է ևս 5,3 մլրդ դոլարի առևտրային սահմանափակումներ կիրառել ՌԴ-ի դեմ

ԵՄ-ն մտադիր է ևս 5,3 մլրդ դոլարի առևտրային սահմանափակումներ կիրառել ՌԴ-ի դեմ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակներում Եվրամիությունը նախատեսում է առեւտրային սահմանափակումներ մտցնել, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է 5,3 մլրդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԶԼՄ-ի աղբյուրների համաձայն՝ առաջարկվող նոր սահմանափակումները կանդրադառնան եռակցման սարքավորումների, քիմիական արտադրանքի և այլ տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Քննարկվում է նաև ծրագրային ապահովման լիցենզիաների և որոշակի վերամշակված մետաղների, ալյումինի և շինարարական ապրանքների, տրանսպորտային ապրանքների և ադամանդների ներմուծումն արգելելու հարցը։

Ակնկալվում է, որ ավելի քան 100 ֆիզիկական և 40 իրավաբանական անձ կավելացվի նաև ԵՄ նոր պատժամիջոցների ցանկին։

ԵՄ-ն ցանկանում է համոզել եվրոպական ընկերություններին դրույթներ ավելացնել երրորդ երկրների հետ պայմանագրերում, որոնք արգելում են Ռուսաստան արտահանել ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, նշում են գործակալության աղբյուրները։ Քննարկման առարկա է դարձել նաև համայնքում պահվող ռուսական ակտիվների վերադարձի արգելքի և զգայուն հատվածներում ՌԴ քաղաքացիների գործունեության սահմանափակման հարցը։

Ինչպես ընդգծում է Bloomberg-ը, այս առաջարկները դեռ կարող են փոփոխվել և հետագայում կպահանջեն միաձայն հավանություն անդամ բոլոր 27 երկրների կողմից։

  • Կիսվել: